Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ստամբուլի պայթյունից վիրավորվածների թվում հայ կա

Ստամբուլի պայթյունից վիրավորվածների թվում հայ կա
19.03.2016 | 23:40

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվածների թվում հայազգի քաղաքացի կա՝ Օքսան Խաչանյանը: Նա տեղափոխվել է Շիշլիի «Էթֆալ» հիվանդանոց: «Ժամանակը» գրում է, որ 40-ամյա Օքսան Խաչանյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նա այժմ հիվանդանոցի պլաստիկ վիրահատության բաժանմունքում է՝ շրջապատված ընտանիքի անդամներով: Օքսան Խաչանյանի աշխատավայրը շատ մոտ է պայթյունի վայրին:

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ